Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ու ռազմական գերատեսչությունների ղեկավարները հավանության են արժանացրել անվտանգության ու պաշտպանության քաղաքականության նոր ռազմավարություն գործարկելու պլանը, որը չի նախատեսում եվրոպական միանսկան բանակի ստեղծում։
Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. «Հավանության արժանացրած պլանը չի նախատեսում եվրոպական բանակի ստեղծում, նոր շտաբ կամ տարածքային պաշտպանություն։
ԵՄ-ը մտադիր է ռացիոնալ դարձնել գոյություն ունեցող պաշտպանական կառույցները, սակայն չի պատրաստվում ստեղծել գլխավոր շտաբ և լուծել հավաքական պաշտպանության առաջադրանքները, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն կամ էլ առանձին երկրների իրավասության ներքո են»։
Նոյեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր եվրոպական բանակի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում կհրաժարվի Եվրոպայի անվտանգության ապահովումից։




































