Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Չինաստանը հասել են ռազմական համագործակցության ընդլայնման մասին համաձայնության։
Համապատասխան փաստաթուղթը Թեհրանում ստորագրել են Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը և նրա չինացի գործընկեր Չան Վանցյուանը։
Ամերիկյան մամուլի պնդմամբ՝ խոսքը նաև համատեղ զորավարժությունների մասին է։ Երկու երկրները նաև ձգտում են ահաբեկչական սպառնալիքի դեմ ստեղծել հավաքական շարժում։









































