Քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են` յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ գանձելով:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ գործելու է կայքէջ, որտեղ իրական ժամանակում կերևա ամեն տեղեկություն` հիմնադրամի գումարի շարժի հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում:









































