ԱԺ քառօրյայում սկսվել է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումները, որով յուրաքանչյուր աշխատողիցամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:
«Հայրենիքի պաշտպանությունը կատարող ժամկետային զինծառայողն ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում: Ինչու չենք մտածում ողջերի մասին, դա էլ է կարևոր»,-Պաշտպանության նախարարՎիգեն սարգսյանին հարցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վիգեն Սարգսյանը ողջունեց պատգամավորի գաղափարը՝ ասելով. «Եթե որպես ԱԺ պատգամավոր առաջարկեք նվազագույն աշխատավարձ վճարել զինվորին, պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ փողը և՛ որոնելու, և՛ վճարելու առումով: Ես երջանիկ կլինեմ, եթե ժամկետային զինծառայողը կամ իր ընտանիքը նվազագույն 55.000 դրամը ստանա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































