Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստվում է կառավարությանը կարգադրել ավելի ակտիվ միջոցառումներ ձեռնարկել Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ի աղետի հետևանքները վերացնելու համար. վթարը տեղի է ունեցել 2011թ.-ի մարտին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիմնականում վարչապետը նախատեսում է ուժեղացնել աջակցությունը հասարակական հիմնադրամների կողմից և ավելի շատ բյուջետային միջոցներ ներդնել՝ Տոկիոյի էներգետիկ ընկերությանը օգնելու համար, որը միայնակ է պայքարում Ֆուկուսիմայի շուրջ շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտման դեմ:
Ենթադրվում է, որ Ֆուկուսիմայում ճառագայթային ջրերի օգտագործման հարցը կդրվի Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության իրավասության ներքո:











































