Մայիսի 20-ին՝ ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հարակից ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 17 ՍՏ 275 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1986թ.-ին ծնված Արա Տոռոզյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: