«1000 դրամ բանակին տրամադրելը սիմվոլիկ է, այդ քայլը դրական եմ գնահատում, եթե ճիշտ նպատակի համար պետք է օգտագործվեն այդ գումարները և ամեն ամիս բաց հաշվետվություն ներկայացնեն: Իսկ այն մարդիկ, ովքեր շատ ունեն, թող շատ գումարներ տան»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության որոշումը, որ 2017-ից յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ պարտադիր փոխանցի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցության ֆոնդին:
«Արցախյան պատերազմի մասնակից կանաք» ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը նշեց, որ ինքն այդ որոշումը համարժեք չի համարում. «Մենք էնքան միլիոնատերեր ու միլիարդատերեր ունենք, որ մեր բանակին իրենք կարող են տեր կանգնել: Մենք ունենք ընտանիքներ, ովքեր 1000 դրամի կարոտ են: Ով ցանկանում բանակին օգնել, բնավ չի նայի այդ հրամանին»:
Մանրմասները՝ տեսանյութում:








































