Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիայի աճյունները կարտաշիրմվեն։ Նրանք մահացել էին 2010 թվականին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Արտաշիրմումը կկատարվի նոյեմբերի 14-ի երեկոյան, Կրակովում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սպասվում է, որ մնացորդերի ուսումնասիրությունը կտևի 4 օր, կրկնակի հուղարկավորությունը ծրագրված է նոյեմբերի 18-ին։
Լեհաստանի Գլխավոր դատախազության ղեկավարի տեղակալ Մարեկ Պաշոնեկն ավելի վաղ պարզաբանել էր, որ ավիավթարի զոհերի աճյունների արտաշիրմումն անհրաժեշտ է սխալների պատճառով, որոնք հայտնաբերվել են բժշկական փաստաթղթերում։ Ավանդական հերձումից բացի կանցկացվի համակարգչային տոմոգրաֆիա, որը կտա եռաչափ պատկեր, ինչը թույլ կտա մասնագետներին գնահատել մնացորդներն այնպես, ինչն անհասանելի է սովորական հետազոտության ժամանակ։ Բացի այդ, կանցկացվի հիստոպաթոլոգիական, թունաբանական, ֆիզիկա-քիմիական հետազոտություն։
Փորձագիտական միջազգային խումբը, որը կուսումնասիրի հավաքված նյութը, պետք է հաշվետվություն կազմի 4 ամսվա ընթացքում։ Հաջորդ շաբաթ կարտաշիրվեն ևս մի քանի զոհերի մարմիններ։ Ընդհանուր առմամբ ծրագրվում է ուսումնասիրել սմոլենսկյան ողբերգության 83 զոհերի դիերը։ Լեհաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ բոլոր ընթացակարգերը ծրագրվում է ավարտվել 2017 թվականի վերջին։











































