Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կիպրական կարգավորման շուրջ բանակցություններն անվանել է կղզու ապագայի հարցով համաձայնության գալու վերջին շանս։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Ակընջիի մասնակցությամբ կիպրական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք անցկացվել են նոյեմբերի 7-ից, դադարեցվել են և կվերսկսվեն նոյեմբերի 20-ին, Ժնևում։
«Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց կա, հաջորդ շաբաթվա վերջին դրանք կշարունակվեն, դա կլինի վերջին հնարավորությունը։ Թուրքիան, ինչպես նախկինում, կիպրական կարգավորման շուրջ կառուցողական դիրքորոշում է զբաղեցնում»,-հայտարարել է Չավուշօղլոն Անկարայում այսօր կայացած մամլո ասուլիսում։
Նա Կիպրոսի հարցով հնգակողմ ձևաչափով բանակցությունների անհապաղ վերսկսման կոչ է արել, որին կմասնակցեն մասնատված կղզու հունական և թուրքական համայնքների, Թուրքիայի, Հունաստանի առաջնորդներն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները։








































