Նոր Զելանդիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցած երկրաշարժը երկմետրանոց ալիքներով ցունամի է առաջացրել։ Այս մասին հայտնում է նորզելանդական օդերևութաբանական Weather Watch պորտալը։
7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Ամբերլի քաղաքից 56 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։ Տարածաշրջանում դրան հաջորդել են ևս երկու՝ պակաս ուժգին ցնցումներ։
«Գրացվել են ցունամիի երկմետրանոց ալիքներ։ Այժմ ալիքների բարձրությունը փոքր-ինչ ցածր է, սակայն ալիքները նախկինի պես շատ վտանգավոր են։ Ցունամիի ալիքներ են գրանցվել Վելինգթոնի, Քասլփոյնթի շրջանում»,-ասվում է Weather Watch կայքում։
Երկրաշարժի հետևանքով հաղորդվում է 2 զոհի ու բազմաթիվ ավերածությունների մասին։











































