Համացանցը հաճախ են հեռուստատեությունը «սպանող» անվանում: Ամերիկացիներն, օրինակ, վիրտուալ իրականությանն ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան հեռուստատեսությանը: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Twitter-ը կարող է բարձրացնել հեռուստահաղորդումների վարկանիշը:
Վերլուծական Nielsen գործակալությունը հրապարակել է մի ուսումնասիրություն, որտեղ նշվում է նաև այդ փաստը: Պարզվել է, որ շատ մարդիկ Twitter են մտնում հեռուստացույց դիտելիս: Սոցցանցերում մեկնաբանությունները կարող են ավելացնել ծրագրերի վարկանիշները եթերի ժամանակ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Twitter-ը ամենից շատ օգնում է տարբեր ռեալիթի-շոուների վարկանիշի բարձրացմանը:











































