Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը դարձել է չարթերի առաջատար հայրենական երաժշտական ալբոմների մեջ, հայտնում է NME-ն: Այդպիսով նրան հաջողվել է առաջատար դիրքեր զբաղեցնող սկավառակների թվով առաջ անցնել Դևիդ Բոուիից:
Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում արդեն 12-րդ անգամ ընդգրկվում է Մեծ Բրիտանիայի առաջատար չարթերում: Երգչի 11-րդ ալբոմը վաճառվել է 67 000 օրինակով: Նշվում է, որ բրիտանական չարթերի առաջատար երգիչը դարձել է The Heavy Entertainment սկավառակի թողարկումից հետո:











































