Տեխասում իրավապահները ձերբակալել են երգչուհի Թեյլոր Սվիֆթին հետապնդող Էնդրյու Հուվերին, որին դատական կարգով արգելվել էր մոտենալ երգչուհուն: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Անցած շաբաթ 39-ամյա տղամարդը նորից սկսել է հետևել Սվիֆթի ավտոմեքենային: Սվիֆթի և հետապնդողի ավտոմեքենաների հեռավորությունը, դեպքի ականատեսների վկայությամբ, եղել է ընդամենը 20 ֆուտ՝ չնայած դատարանի որոշմամբ Էնդրյուին արգելված է եղել Սվիֆթին առնվազն 500 ֆուտից մոտենալ:
Ներկայումս Հուվերն ազատության մեջ է 100 000 դոլար գրավի դիմաց, բայց երգչուհու մոտ շրջապատում անհանգստացած են նրա վարքից:










































