Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Հարդարացում օլիգարխների

Հաճախ են մեզանում մեղադրում օլիգարխներին ներկա ծանր տնտեսական վիճակի, թալանված բանակի, կեղծված ընտրությունների և Հայաստանի այլ դժբախտությունների մեջ։ Նաև մեղադրում են իշխանություններին, թե ինչու չեն պայքարում օլիգարխների դեմ, ինչու մեզ չեն փրկում այս արհավիրքից։ Միաժամանակ կա նաև գիտակցություն, որ օլիգարխները չեն առաջացել Աֆրոդիտեի փրփուրներից՝ նրանք կոնկրետ քաղաքական համակարգի արդյունք են։

Եվ ուրեմն, ո՞վ է առաջնայինը՝ օլիգարխները, թե իշխանությունը: Սա հավի ու ձվի պարադոքսը չի: Իշխանությունն է ծնում օլիգարխները և ոչ թե փողն է ստեղծում իշխանությունը: Այն, որ օլիգարխները միշտ իշխանության մոտ են, չի նշանակում, որ իրենք են ձևակերպում իշխանությունը, իշխանությունը միշտ ստեղծում է իր օլիգարխներին, փոխում իր օլիգարխներին: Օլիգարխները պարզապես իշխանության քսակն ու գործիքն են:

Օլիգարխները ետխորհրդային երևույթ են և ոչ թե կապիտալիզմի ծնունդ ընդհանրապես, որովհետև օլիգարխը ոչ թե պարզապես հարուստն է՝ չափազանց հարուստը, այլ այնպիսի հարուստը, ով իր ունեցվածքը կուտակել է անօրինական, քրեական մեթոդներով և տիրապետում են ունեցվածքին իշխանության հետ ունեցած իր առնչությունների շնորհիվ։ Ըստ էության՝ հիմնականում նրա հարստացման աղբյուրը եղել է իշխանության հետ առնչությունները, քանի որ իշխանությունն է նրանց հանձնել տնտեսության մի ոլորտ, խոստանալով այլոց չթույլատրել այդտեղ մուտք գործել և այդ գործունեության մեջ նրանց պաշտպանելով պետության միջամտությունից։ Միաժամանակ, իշխանությունը նրանց «խորհուրդ է տվել» հնարավորինս քիչ մուծել պետական տարբեր պարտավորությունները, փոխարենն առաջարկելով այդ գումարների մի մասն իրենց մուծել։

Օլիգարխիկ համակարգի այս կառուցվածքի շնորհիվ նրանք խիստ խոցելի են պետական ցանկացած մարմնի առջև պատասխանատվության առումով և միայն բարձր հովանավորությունն է, որ նրանց ապահովում է անվտանգություն և հարստացման երաշխիքներ։ Բնականաբար, այս խոցելիության պատճառով օլիգարխները հանդիսանում են ոչ միայն իշխանավորների քսակը, այլև պարտավորված են իշխանություններին բազմաթիվ ու բազմաոճ ծառայություններ մատուցել՝ սկսած ընտրակեղծիքներից մինչև Մարտի 1-ի մարդասպանությունները։

Այս առումով օլիգարխները հանդիսանում են սյուզերենի սեփականությունը, սյուզերենի գործիքը երկրի կառավարման՝ նրա պատկերացրած համակարգում։ Եվ օլիգարխիայի երեույթը հայ նոր քաղաքական մտքի հայտնագործությունը չէ։ Այն կառավարման հիմնական միջոց էր ավատատիրության ժամանակ, երբ սյուզերենը իր վասալին տալիս էր ինչ-որ կալվածք, որի դիմաց վերջինս զանազան մանրումեծ ծառայություններ էր մատուցում։ Ընդ որում, ինչպես մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանում, ինչպես ֆեոդալիզմի ժամանակ, այժմ ևս պաշտոնները հաճախ անցնում են ժառանգաբար և արդեն ունենք օլիգարխների և մինի-օլիգարխների՝ բյուրոկրատների դինաստիաներ։

Ժամանակակից աշխարհում օլիգարխների ինստիտուտը առավել այլանդակ ու մաքուր ձևով արտահայտվեց Ռուսաստանում, ուրեմնև նրա հայտնվելը Հայաստանում տարիների, անգամ՝ ամիսների հարց էր։ Սակայն հայկական օլիգարխիան ունի մեկ էական տարբերություն՝ Ռուսաստանում կատարվող զարգացումներից։ Վլադիմիր Պուտինը աստիճանաբար օլիգարխներ է նշանակում իր կագեբեական ընկերներին և նրանցով է փակում դաշտը։ Սերժ Սարգսյանը, չնայած ունի հատուկ ծառայություններում աշխատանքի մեծ փորձ, իր նախկին գործընկերներին մեծ կարևորություն չի տալիս։ Նա օլիգարխիկ հնարավոր դաշտերում՝ առաջացող բիզնես հնարավորություններում և խլված բիզնեսներում նախընտրում է օլիգարխիկ կառույցների ղեկավարներ նշանակել իր ազգականներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում