Եգիպտական «Տամարուդ» շարժումը հայտարարել է, որ չի զիջի «Մուսուլման եղբայրներ»-ին, ովքեր շարունակում են փողոցային բողոքի ակցիաները:
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ իրենք կտրականապես չեն ցանկանում «ի հեճուկս եգիպտացի ժողովրդի հույսերի ինչ-ինչ քաղաքական գործարքներ կնքել»:
Ակտիվիստները նաև հայտարարել են, որ «Եգիպտոսի բնակիչները կանգնած են երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի կողքին», հաղորդում է Interfax-ը:
Ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել այն մասին, որ Եգիպտոսի բանակը և ժամանակավոր կառավարությունը մտադիր են «Մուսուլման եղբայրներ»-ին առաջարկել դադարեցնել ցույցերը՝ փոխարենը խոստանալով կալանքից ազատել շարժման առաջնորդներին, ինչպես նաև նրանց հանձնել 3 պաշտոն՝ նախարարների կաբինետում:









































