Փինքը հղի է, հայտնում է gogetnews.info-ն՝ նշելով, որ երգչուհուն զգալիորեն գիրացած լուսանկարել են պապարացիները, ինչը, ըստ ամենայնի, վկայում է նրա հղիության մասին: Եթե երգչուհին իսկապես հղի է, շուտով նրա և Քերի Հարթի ընտանիքում երկրորդ երեխան կծնվի:
Տեսնելով, որ իրեն լուսանկարում են՝ Փինքը որոշել է փորիկը փակել մեծ պայուսակով: Երևում է՝ նա դեռ չի ուզում խոսել իր հղիության մասին:












































