ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն այսօր հաջողությամբ սրտի վիրահատության է ենթարկվել: Ստենդավորել են նրա սրտի անոթը, հաղորդում է АВС հեռուստաալիքը:
Ջորջ Բուշը, որը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2011-2009 թթ., երկուշաբթի ժամանել է Դալասի կլինիկաներից մեկը՝ ամենամյա բժշկական հետազոտության:
67-ամյա Ջորջ Բուշի սրտանոթը զննելիս հայտնաբերվել է խցանում, ու նա բժիշկների խորհրդով համաձայնել է վիրահատվել:
Հաղորդվում է, որ սրտի վիրահատական միջամտությունը հաջողությամբ է անցել:
Նա արդեն վաղը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, իսկ հաջորդ օրը վերադառնալ իր աշխատանքային գրաֆիկին:








































