«Ռոբերտ Քոչարյանը երբեք կռվի դաշտում չի եղել: Նա Սասուն Միքայելյանին անընդհատ խնդրում էր, որ ընդունի իր ջոկատի մեջ, բայց Սասուն Միքայելյանը չարեց, չընդունեց, որովհետեւ ուզում էր ջոկատում գրվի, բայց դրախտ պտտվի, չմասնակցի ոչ մի բանի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել կոնգրեսական Վարդգես Սարգսյանը:
Նա պատմել է, որ Ռոբերտ Քոչարյանը հենց միայն այդ արարքի համար Սասուն Միքայելյանից փորձել է վրեժ լուծել. «Սասուն Միքայելյանի վրա մուռ պահեց, ուզում էր Ազգային ժողովում Սասուն Միքայելյանին վերացնեն: Ցուցակի մեջ կար, որ 8 հոգու մեջ Սասուն Միքայելյանին էլ վերացնեն: Բայց բախտը բերեց, Վազգեն Սարգսյանը իր եղբորը եւ Սասուն Միքայելյանին ուղարկեց, Գարեգին Բ-ի ընտրության օրն է եղել: Գնաց, Սասուն Միքայելյանը ազատվեց, պրծավ, բայց դրանից հետո ի՞նչ ստացվեց, մուռը հանեց: Սասուն Միքայելյանին 8 տարի տվեցին, որ իր արածները հանի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում







































