ՀՀ կառավարությունը հավանություն է տվել և խորհրդարան ուղարկել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հատուցման մասին օրենքի նախագիծը:
Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի 2017թ. հունվարի 28-ից հետո:
«Դեռևս քննարկումներն առջևում են, բայց ես դրական եմ համարում այն գաղափարը, որ մենք պետք է հոգ տանենք վիրավոր, նաև դժբախտաբար զոհված զինծառայողների ընտանիքների մասին: Մեր հասարակության մեծամասնությունը գիտակցում է, որ պետք է մասնակցություն ունենա պետության անվտանգության ամրապնդման հարցում»:
Է. Շարմազանովը հիշեց Նապոլեոն Բոնապարտի խոսքերը. «Եթե դու պատրաստ չես պահելու քո բանակը, պարտավոր կլինես պահել ուրիշի բանակը», և հավելեց, որ մենք պետք է պատրաստ լինենք պահել մեր սեփական բանակը, և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հայ պետք է իր մանսկցությունն ունենա բանակաշինության գործին:
Հարցին՝ հնարավո՞ր չէր այս պարտավորությունը դնել այն պաշտոնյաների վրա, որոնք տարիներ շարունակ, գիտենք, թե ինչպես են հարստացել և ահռելի կարողությունների տեր դարձել, Է. Շարմազանովը պատասխանեց. «Բոլորս պետք է մասնակցություն ունենանք՝ յուրաքանչյուրս մեր չափով, չափի ու ձևի մասին կքննարկենք:
Իսկ եթե կան չարաշահումներ արած պաշտոնյաներ, ես ոչ տալու մեջ կամ, ոչ առնելու: Բայց կարող եմ ասել, որ վերադարձել եմ առաջնագծից և առանց պետական բյուջեից մի կոպեկ ծախսելու, առաջնագծում շատ լուրջ ինժեներատեխնիկական վերազինում է կատարվել. սա և՛ մեր սփյուռքահայ հայրենակիցների, և՛ հայաստանյան բիզնես համայնքի, բարեգործների և սովորական քաղաքացիների նվիրատվությունների արդյունքում է իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































