Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, կանցկացվի 2017 թվականի վերջին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարի, հավանաբար, հաջորդ տարվա վերջին»,-ասել Է ԵՄ-ի ներկայացուցիչը, ով ցանկացել Է, որ իր անունը չնշվի:
Նա չի մեկնաբանել լրագրողների այն ենթադրությունը, որ միջոցառումը պլանավորված Է անցկացնել Բրյուսելում:
Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել Պրահայում (Չեխիա)՝ 2009 թվականի մայիսին, երկրորդը՝ 2011 թվականի սեպտեմբերին՝ Վարշավայում (Լեհաստան), երրորդը՝ 2013 թվականի նոյեմբերին՝ Վիլնյուսում (Լիտվա), չորրորդը՝ 2015 թվականի մայիսին՝ Ռիգայում (Լատվիա)։











































