Հիլարի Քլինթոնին առաջին անգամ նկատել են հասարակական վայրում ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո, հաղորդում է CNN-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Նյու-Յորքի նահանգի բնակիչներից մեկը պատահմամբ Քլինթոնին հանդիպել է զբոսայգիներից մեկում։
«Սկզբում ես ճանաչեցի նրա ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, որից հետո հասկացա, որ նրա կողքին Հիլարին է։ Նա գրկեց ինձ և ընհանուր առմամբ ուրախ էր»,-ասել է կինը։
Կնոջ և Հիլարիի լուսանկարը ցուցադրվել է CNN-ի եթերում։










































