Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի քաղաքականությանն ու կոշտ լինել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։
«Դոնալդ Թրամփը պետք է հստակ ասի, թե որ կողմից է՝ կարգուկանոնի, խաղաղ կարգավորման և ժողովրդավարությա՞ն, թե՞ իր համար միևնույնն է, և նա փորձում է տղամարդկային բարեկամություն հաստատել»,-ասել է նախարարը։
Լյայենը նաև ասել է, որ Թրամփը չպետք է վերաբերվի ՆԱՏՕ-ին որպես բիզնեսի կամ ընկերության։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է աշխատել Թրամփի հետ ժողովրդավարական արժեքների հիման վրա։







































