Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղիղ կերպով չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որը կայանալու է սեպտեմբերին Նյու Յորքում:
«Մեր արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները ծրագիր են նախապատրաստում և ուսումնասիրում են տարաբնույթ տարբերակներ: Եթե մենք զգանք, որ ԱՄՆ-ը գաղտնի ծրագրեր չունի, ապա մենք կհանդիպենք ու նրանց հետ բանակցություններ կանցկացնենք»,- ասել է Ռուհանին՝ ի պատասխան Օբամայի հետ հանդիպման հավանականության մասին հարցին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրանական իշխանությունները Վաշինգտոնի հետ հարաբերություններ կկառուցեն պրակտիկ գործողությունների, այլ ոչ թե ԱՄՆ-ի հայտարարությունների հիման վրա: