Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին բանավոր համաձայնություն է տվել նոր Սահմանադրության ընդունմանը։
Բահչելին հույս է հայտնել, որ ապագայում նոր Սահմանադրությունն օգտակար կլինի Թուրքիայի համար։ Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաջորդ շաբաթ ԱՇԿ-ին կներկայացնի Սահմանադրության տեքստը, որի ընդունումը հնարավոր կլինի երկրի քաղաքական բոլոր կուսակցությունների համաձայնության դեպքում։










































