Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Լոռիում ենթակաների միջոցով` շեֆերի վրա՞

2012թ. հոկտեմբերի սկզբին, Սուսաննա Աղաջանյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի եւ ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է կաշառք. պաշտոնյան 300 ԱՄՆ դոլար կաշառքը պահանջել էր դիմողի հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող եւ համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար` 800 դոլար կաշառք:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել էր:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ հիմա քրեական գործն արդեն Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում է:

Սամվել Մնացականյանին մեղադրանք է առաջադրված քր. օրի 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը, որը նախատեսում է պատիժ` ազատազրկում 4-8 տարի ժամանակով:

Մեղադրական եզրակացությունից երեւում է, որ քաղաքապետարանի գլխավոր մասնագետն, այնուամենայնիվ վերցրել է կաշառքը, որը հետագայում որպես իրեղեն ապացույց կցվել է գործին: Բայց «Առաջին լրատվականին» հասած տեղեկություններով` Սամվել Մնացականյանը չի ցանկացել վերցնել գումարը. ինչ-ինչ նպատակներ հետապնդած Սուսաննա Աղաջանյանը Վանաձորի քաղաքապետարանի մոտ, մեքենայի մեջ համոզել է Ս. Մնացականյանին` վերցնել գումարը, հետն էլ` ձայնագրել: Ի վերջո, գլխավոր մասնագետը վերցրել է այն, մտել` քաղաքապետարան, որից հետո բռնվել է: Չի բացառվում, որ սա կաշառքի պրովոկացիա լինի, որն իրականում փորձել են Սամվել Մնացականյանի միջոցով ուղղել Վանաձորի քաղաքապետարանի բարձրաստիճան ղեկավարներից մեկի դեմ, ինչը սակայն ձախողվել է: Գլխավոր մասնագետը իր մեղքը վերցրել է «իր վիզը» եւ վերջակետ դրել: Սամվել Մնացականյանն այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում է` կալանավորի կարգավիճակում:

Հ.Գ. Իմիջիայլոց, Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի ղեկավարության նախկին եւ ներկա շատ պաշտոնյաների անուններ են շրջանառվել ինչ-ինչ քրեական պատմությունների մեջ, սակայն գրեթե ոչ ոք պատասխան չի տվել: Այսինքն իրավապահները միայն միջին տրամաչափի պաշտոնյաներին են կարողանում պատասխանատվության դաշտ բերել, իսկ մեծ տրամաչափի չինովնիկներին լավագույն դեպքում` այլ գործի են տեղափոխում: Այս մարզում կրիմինալն ու իշխանական մարմինների որոշ ներկայացուցիչներ մի այլ կարգի են սերտաճած միմյանց, ուստի միանգամից առճակատման գնալը վտանգավոր է: Դուրս գալ այս կամ այն իշխանավորի դեմ, կնշանակի դուրս գալ նաեւ նրա թիկունքում կանգնած կրիմինալի դեմ: Իսկ միջին տրամաչափի չինովնիկի միջոցով պաշտոնյային «գծերից գցելը» իրավապահներին ձեռնտու է. իրենք կրիմինալի հետ գործ չեն ունենում, իսկ նրանից սպասվող հնարավոր վտանգն ուղղվում է այդ չինովնիկի դեմ:

Իսկ եթե հակամարտությունը կրիմինալ երկու խմբավորումների միջեւ է, եթե լեզու չեն գտնում, որտեղ բռնում են, այնտեղ էլ սպանում են…թեկուզ պաշտոնյա հովանավորը լինի մարզի դատախազ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում