Monday, 22 06 2026
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է

Ունեմ որոշակի առաջարկություններ. ում հետ և ինչպես է մասնակցելու ընտրություններին խոշտանգված Գրիշա Վիրաբյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 2004 թվականին Հայաստանում խոշտանգված, ապա Բելգիայում ապաստանած ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը։

 

– Պարոն Վիրաբյան, հայտարարել էիք, որ պատրաստվում եք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Վերջին տարիներին մշտական բնակություն չեք ունեցել Հայաստանում, ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այդ արգելքը։

Ես որոշել եմ դիմել Սահմանադրական դատարան իմ իրավունքները վերականգելու համար։ Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ բացակայելն արդարացված է, ես այլ ելք չունեի։ Կխնդրեի, որ իմ նման շատ շատերին թույլ տան մասնակցել ընտրություններին։ Հայաստանում կա գործազրկություն, մեր շատ հայրենակիցներ այսօր ստիպված են աշխատել արտերկրում, բայց դա չպետք է խոչընդոտ լինի ընտրություններին մասնակցելու համար։

– Արդեն որոշե՞լ եք որ կուսակցության հետ եք գործակցելու, քննարկումներ անցկացնո՞ւմ եք։

Ես որևէ մեկի հետ քննարկելու ոչինչ չունեմ, որոշումն ինքս եմ կայացրել և պատասխանատվություն եմ կրում իմ որոշման համար։ Ես հայտարարեցի, որ մասնակցելու եմ, բայց դա ամենևին չի նշանակում, թե որևէ կուսակցության ցուցակում ինչ որ տեղ եմ ուզում։Կարող եմ ցուցակում չլինել, վերջին համարը լինել։ Բայց այսօր տեսնում եմ, որ թեպետ ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, քաղաքական դաշտում ակտիվություն չկա։ Նախկին ավանդույթը շարունակվում է, ոչ ոք ծրագիր չի մշակում երկրի վիճակը կարգավորելու համար, որևէ պատասխանատվություն չի վերցնում իր վրա։ Համոզված եմ, որ բոլորը սպասում են Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալուն, որ հաղթահարեն անցողիկ շեմը։ Հենց հիմա էլ դա երևում է արդեն, ներկուլիսային բանակցություններ ու առևտուր է գնում, թե ով պետք է լինի հաջորդ Ազգային ժողովում։

Անհատ մարդկանց հետ ուղղակի խոսել եմ, իրավիճակն ինձ համար պարզ դարձնելու համար։ Ոչ ոք ռեալ չի մտածում ընտրությունների մասին, որպեսսզի ես կոնկրետ այդ մարդկանց հետ ինչ որ բան պայմանավորվեմ, բոլորը սպասում են՝ տեսնեն վերևից ինչ հրահանգ կստանան։ Մեծամասնականն էլ որ չկա բոլորը հույսները կապում են ընտրացուցակների հետ։ Սա սարսափելի իրավիճակ է։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրությունները ավելի խայտառակ են լինելու։

– Բայց եթե չկա մեծամասնական՝ ի վերջո պետք է որևէ կուսակցության հետ գործակցեք։

– Ես հույս ունեմ, որ որևէ ուժ կդառնա ռեալ ընդդիմություն և ինձ համար կարևոր չէ, ցուցակում լինելը։ Կարևոր է մասնակցել, կարևոր է Սահմանադրության այդ կետի փոփոխությունը։ Ընտրությունները կլինեն առիթ ժողովրդին ցույց տալու՝ ով է իսկական ընդդիմությունը, ովքեր են մտածում երկրի ապագայի մասին, իմ նպատակն ու երազանքը չէ պատգամավոր դառնալը։ Ինչպես ցույց տվեցին ԱՄՆ ընտրությունները՝ իրավունք չունենք ճահճանալու ու տեղում դոփելու։

– Կարծում եք նորաստեղծ կուսակցությունները կարո՞ղ են հավակնել ձեր նշած իսկական ընդդիմադիր ուժ լինելուն։

– Հիմա բոլոր կուսակցությունները նախընտրական պասիվ վիճակում են։ Նոր չեմ քաղաքականության մեջ, բոլորին անձամբ գիտեմ, ինձ համար շատ կարևոր կլինի, թե տվյալ կուսակցության ցուցակում ովքեր կլինեն։ Կարևոր է այն հանգամանքը, որ տվյալ ցուցակում լինեն այնպիսի մարդիկ, որոնց ընտրվելով երկրում սերնդափոխություն կլինի։ Չեմ ուզի գնալ այն մարդկանց հետ, որոնք տարբեր առիթներով իրենց դիրքերը զիջել են, իշխանությունների հետ եկել են փոխհամաձայնության և ժողովրդին հիասթափեցրել են։ Շատ հնարավոր է՝ մասնակցեմ ընտրություններին՝ որևէ կուսակցության համար քարոզարշավ իրականացնելով։ Կարևորէ լինեն երիտասարդներ, որոնք ունեն ծրագիր՝ մշակույթի, տնտեսության զարգացման հետ կապված։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, եթե դրանց լուծման վերաբերյալ չկա ծրագիր, ապա այդ մարդկանց հետ ես երբեք չեմ ցանկանա համագործակցել։ Ես ինքս ունեմ որոշակի ծրագրեր, առաջարկություններ։ Որևէ կուսակցության հետ գործակցելուց պետք է առաջ քաշեմ նաև իմ պահանջները՝ կապված կադրային քաղաքականության, կրթության, արտաքին քաղաքականության հետ։ Այդ ծրագիրը պետք է կոնկրետացվի ու ներկայացվի ժողովրդին։

– Կարծում եք առանձին ցուցակով հանդես գալն ընդդեմ ՀՀԿ-ի արդյունավե՞տ կլինի, թե՞ անհրաժեշտ է դաշինքով պայքարել։

– Դաշինքով հանդես գալը միշտ շատ կանխատեսելի հետևանքի է հանգեցրել, հետագայում դաշինքները տրոհվել են։ Շատ կարևոր է, որ որևէ կուսակցություն անհատապես հանդես գա ու հայտարարի՝ գնում է ընտրությունների իշխանություն վերցնելու ու պատասխանատվություն կրելու համար, և ոչ թե գնում է Ազգային ժողով ներկայացուցչություն ունենալու համար։ Եթե տվյալ կուսակցությունը չհայտարարի որ գնում է իշխանությունը վերցնելու համար՝ ես երբեք չեմ համագործակցի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում