Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի. պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մեր ջանքերն այլընտրանք չունեն

«Արտաքին վտանգի դեպքում արագ համախմբվելու ունակությունը մեր պետականության կենսունակության գրավականներից է, հակառակորդի ագրեսիայի պոտենցիալը չեզոքացնելու մեր առավելություններից մեկը: Այդ առավելությունն ակնառու կերպով դրսևորվեց այս ապրիլին, երբ կամավորականության հոսքը դեպի սահման ապշեցրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին: Սակայն արագ համախմբվելու նախադրյալը մեր հանրության զգոնությունն է, որը հարկավոր է մշտարթուն պահել: Այդ կերպ միայն հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում արագ մոբիլիզացնել երկրի ռեսուրսներն ու դիմակայել հակառակորդի ագրեսիային: Հենց այդ համատեքստում էլ դիտարկում եմ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի 2013-2016թթ. խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով օրերս «Պահեստազորի սպաների համահայակական միության» նախագահ, ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի այն հայտարարության մասին, որում վերջինս աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ նոյեմբերի 11-18-ը Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններին ընդառաջ։

1483

Այս համատեքստում Դավիթ Ջամալյանը նաև հավելում է. «Բնականաբար, այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց առաքելությունն են հռչակում հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելը, պետք է ունենան պատրաստականության բարձր մակարդակ, ունակ լինեն արագ մոբիլիզացնել սեփական ռեսուրսները վտանգի պահին: Կարծում եմ՝ հենց այդ մասին է խոսքը եղել:

Զորավարժությունների փաստն ապացուցում է, որ հակառակորդը չի հրաժարվել իր ագրեսիվ նկրտումներից: Ապրիլյան մարտական գործողություններից հետո ադրբեջանական կողմն իր զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու խնդիր ուներ: Կարծում եմ, որ թշնամուն դեռևս չի հաջողվել այդ խնդիրը լիարժեքորեն լուծել: Սպասվող զորավարժությունները հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում՝ որպես մարտունակության վերականգնման քայլերից մեկը»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ ըստ ամենայնի, կխաղարկվեն մեր պաշտպանությունը ճեղքելու ինչ-ինչ մարտավարական հնարքներ, ուշադրություն կդարձվի տարբեր զորատեսակների, ստորաբաժանումների ներդաշնակ գործելու հմտությունների ձևավորման վրա:

«Բնականաբար, այդ զարավարժություններին մեր պաշտպանական գերատեսչությունում ուշադրությամբ կհետևեն, և նաև կձեռնարկվեն անհրաժեշտ կանխարգելիչ քայլերը: Հարկ է նշել, որ ապրիլից հետո մեր Զինված ուժերի մարտունակությունը նոր որակի է բերվել՝ բազմապատկվել է ռազմավարական զսպման ռեսուրսը, սահմանին կատարվել են ծավալուն ամրաշինական աշխատանքներ: Հետևաբար այժմ լայնամասշտաբ ռազմագործողությունների դեպքում ադրբեջանական կողմի հաջողության հավանականությունը էապես նվազել է»,- ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը կամ բլից-կրիգը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց. «Բլից-կրիգի մասին խոսք անգամ լինել չի կարող: Բլից-կրիգ ասվածն իրենից ներկայացնում է պաշտպանության ճեղքում, ապա կայծակնային արագությամբ հաջողության զարգացում՝ խոր թիկունք մխրճվելու, խոշոր ստորաբաժանումներ շրջափակման մեջ առնելու տեսքով: Վերը նշվածից ոչինչ ադրբեջանական բանակին չի հաջողվել ապրիլին, թեև մտահղացումը ենթադրել է արագ առաջխաղացում: Խոսել ադրբեջանական բլից-կրիգի հավանականության մասին այժմ համարում եմ անիրատեսական՝ անշուշտ, հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններից հետո մեր Զինված ուժերում իրականացված աշխատանքները: Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ հակառակորդը պատրաստում է իր Զինված ուժերը նոր ագրեսիայի: Հետևաբար մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ջանքերն այլընտրանք չունեն»,-եզրափակեց պարոն Ջամալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում