Friday, 07 06 2024
-
11:44
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին

Դժվար է, բայց ես ասում եմ՝ հնարավոր է. Օսկանյանը՝ Ծառուկյանի վերադարձի և ԼՂ խնդրի կարգավորման մասին

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի բացման խոսքը մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հինգ ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա բացառիկ հնարավորությունն է օրինական ճանապարհով հասնելու երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակի էական փոփոխության, որի բաղկացուցիչներից է, անշուշտ, նոր որակի իշխանության ձևավորումը:

Երկրում իրական և խորքային փոփոխությունների հրամայականն այսօր միանշանակ է: Դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Դրա մասին խոսում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակության լայն շրջանակներ:

Սփյուռքի ազդեցիկ շրջանակների խոր մտահոգության ապացույցներից են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության և «Գլոբալ հայերի» հայտարարությունները, իսկ մեզ մոտ՝ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության մեկնարկը: Ասեմ, որ անձամբ ես, նաև՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, պաշտպանում և աջակցում ենք այս կոչերին։ Մենք համոզված ենք, որ այս դրսևորումները կարող են նպաստել հանրային լայն համախմբմանը՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Ես ուզում եմ ընդգծել. սրանք ահազանգեր են. նախաձեռնություններ են,  բայց ոչ առճակատումների,այլ համերաշխության և միասնական աշխատանքի։

Մեր պետությունն իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց դրանից պետք է ոչ թե վախենալ կամ դրանք չնկատել, այլ խոսել բաց ու գտնել ճիշտ լուծումներ։ Բայց դա միայն հայաստանաբնակների խնդիրը, մարտահրավերը չէ, այլ ողջ հայության: Իսկ մեր խնդիրների լուծումը հնարավոր է ոչ միայն հայաստանյան, այլ ողջ հայության ջանքերով: Եվ երբ մենք խոսում ենք համախմբման մասին, մենք նկատի ունենք ոչ միայն հայաստանյան ուժերի, այլ ողջ հայության համախմբումը:

Առանց Հայաստանում  ներքին կյանքի, հարաբերությունների որակական փոփոխության, առանց նոր գաղափարների և խիզախ ծրագրերի,   զուտ անհատների տեղաշարժերով հնարավոր չի լինելու լուծումներ տալ այդ  խնդիրներին:

Խորհրդարանական առաջիկա ընտրություններն իրենց կարևորությամբ  իսկապես բացառիկ են, քանի որ նոր Սահմանադրությամբ անցել ենք կառավարման խորհրդարանական մոդելի։

Եթե նախկինում նախագահական ընտրություններն էին հանդիսանում բացարձակ քաղաքական ընտրություններ, ապա հիմա խորհրդարանական ընտրություններով է ձևավորվելու ողջ իշխանությունը։

Չափազանց կարևոր է այս գաղափարը հասցնել ժողովրդին, յուրաքանչյուր ընտրողի։ Սա բացառիկ պատասխանատվության պահ է բոլորիս համար։ Խորհրդարանական նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ առավել կարևորվել են սոցիալական, կենցաղային խնդիրները, իսկ հիմա անվտանգության, արդարության, աշխարհաքաղաքական կուրսի և մնացյալ բոլոր կարևորագույն հարցերն են ընկած լինելու առաջիկա ընտրության հիմքում: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մենք ուղղակի պարտավոր ենք այս թեմաները բաց քննարկել մեր ժողովրդի հետ։

Քաղաքական բոլոր հիմնական ուժերն իրենց առաջին դեմքով պարտավոր են հանրությանը կետ առ կետ ներկայացնել մեր առաջ ծառացած կարևորագույն հարցերի շուրջ իրենց տեսակետները։ Դա է որոշելու Հայաստանի ապագան, դա է որոշելու մեր ժողովրդի անվտանգությունը, դա է որոշելու մեր ժողովրդի բարեկեցությունը, դա է որոշելու պետության տեսլականը։

Ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե առաջնորդներից և քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ լուծում է պատկերացնում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի հարցում, Հարավային Կովկասում խաղաղության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների և այլ հարցերում։

Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ընտրությունից են կախված մեր երկրում խաղաղության և պատերազմի հավանականությունը, Հայաստանի զարգացման ուղին, տնտեսական աճը, ժողովրդի այս ծանր իրավիճակի թեթևացումը և կարևորագույն այլ հարցեր։

Իսկապես չի կարելի թույլ տալ, որ քաղաքական ուժերը թաքնվեն ընդհանուր ձևակերպումների և անհատական անպատասխանատվության շղարշի տակ։ Սա իմ այսօրվա հիմնական մեսիջներից մեկն է։

Ես այսօր հակիրճ կանդրադառնամ երեք հարցի՝ տնտեսություն, Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում:

Տնտեսությունում բեկում մտցնելու համար երեք բան է անհրաժեշտ՝ քաղաքական և տնտեսական խորքային բարեփոխումներ, զարգացման համարձակ ծրագիր և արտաքին միջոցներ ներգրավելու կարողություն։

Առաջինի հետ կապված՝ նոր վարչապետը սկսել է որոշ դրական քայլեր անել, սակայն դրանք  քիչ են: Օրինակ՝ ես հակասություն եմ տեսնում հռչակված քայլերի և նոր Հարկային օրենսգրքի միջև: Տնտեսությունն այն ասպարեզն է, որ ոչ ամբողջական և ընտրովի մոտեցումով արդյունքների հասնելը դժվար կլինի: Միաժամանակ, այս ոլորտում առանց ամբողջական և խորքային մոտեցման՝ հնարավոր չի լինի կիրառել զարգացման համարձակ ծրագիր:

Առավել ևս՝ տնտեսական բարեփոխումները դատապարտված են առանց քաղաքական բարեփոխումների: Քաղաքական մենաշնորհն ավելի մեծ չարիք է և ավելի մեծ վտանգ, քան մեր թշնամու ուղարկած փամփուշտները:

Հայաստանին այսօր անհրաժեշտ են տնտեսական աճ ու զարգացում, աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների ապահովում և բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ամբողջական գործիքակազմով ընդլայնողական քաղաքականության կիրառմամբ: Եթե կարճ ձևակերպեմ, ապա մեզ անհրաժեշտ է բեկում մտցնել տնտեսական կյանքում։ Մենք տնտեսական պատերազմի մեջ ենք, որը տանուլ տալու պարագայում կարող ենք մտնել տաք պատերազմի փուլ: Ուստի պետք է ամեն ինչ անել, որ տնտեսական ասպարեզում ճեղքում ապահովենք, ոչ թե մեր զինվորների կյանքի գնով փորձենք ճեղքել ռազմաճակատի գիծը:

Վերջապես երրորդի՝ միջոցների ներգրավման մասին: Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարեկրյա ներդրումներ։  Դժվար է. իհարկե, դժվար է։ Բայց ես ասում եմ՝ հնարավոր է։

Համապատասխան պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր են մեծ ծավալի ներդրումների ներգրավումը և այլ միջոցների ներգրավումը:

Քաղաքական բարեփոխումների և արդար ընտրությունների դեպքում դեռ իրատեսական է ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից մի քանի հարյուր միլիոն դոլար ներգրավելը, Եվրամիության հետ ճիշտ պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դոնոր երկրների համաժողովի միջոցով մինչև մեծ գումարների հայթայթումը: Առկա է, սրա մասին իմ տեսակետը վերջերս հրապարակավ  հայտնել եմ («Քըրք Քրքորյանի 2-միլիարդանոց կտակից օգտվելու հնարավորությունը»):

Սրանք ուղղություններ են, որոնցով պետք է աշխատել։ Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ կարողությունները այս խնդիրների լուծման համար։ Պատրաստ է «Համախմբում» կուսակցությունը և նրա յուրաքանչյուր անդամ։

Հաջորդ հարցը։

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, և կան  իրական մտահոգություններ։ Մենք պետք է ձգտենք, որ  բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից իրացման անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային։ Թույլ պետք չէ տալ, որ բանակցային հիմնական շեշտադրումները  լինեն տարածքների վերադարձի վրա: Շեշտադրումների փոփոխությունը հնարավոր է ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում, և հենց դա է մեզ համար ընդունելի և ճիշտ ուղղությունը: Ղարաբաղյան կարգավորման բանալին Երևանում ու Ստեփանակերտում է, և միայն մենք ենք որոշելու  մեր ընդհանուր հայրենիքի սահմանները:

Եվ վերջապես տարածարջանի մասին: Հարավային Կովկասում ինտեգրացիոն բուռն գործընթացներ են տեղի ունենում, ձևավորվում են տրանսպորտային նոր ուղիներ, նոր առանցքներ։ Ակնհայտ է՝ այդ ամենում մենք պարզապես չկանք: Հայաստանի տեղի և դերի հարցը կարևորագույն խնդիր է: Պետք է վերադարձնել կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հայեցակարգային հենք, և դրանից ելնելով՝ առաջնայնություն պետք է դարձնել Վրաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու բնույթ հաղորդելը՝ մինչև ինտեգրացիոն գործընթացների սկիզբ: Տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման բանալին հենց այստեղ է:

Մեկ անգամ  ևս շեշտում եմ. «Համախմբում» կուսակցությունը կոչ է անում քաղաքական բոլոր հիմնական ուժերին այս հարցերի շուրջ հստակ տեսակետներով հանդես գալ և այդ տեսակետներից ելնելով՝ փորձել առավելագույնս համախմբված այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորել ընտրությունների շեմին:

Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ ես՝ որպես «Համախմբում» կուսակցության նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը.
մենք՝ որպես կուսակցություն, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի քաղաքական, քաղաքացիական  շրջանակների ներգրավմամբ առավելագույնս համախմբված հանդես գանք, քանզի այդպիսին է այսօր հանրության պահանջը, և այդպիսի պատկերացում ունենք մենք, որ այս համանուն կուսակցությամբ ենք հանդես գալիս:

Իսկ եթե «Համախմբումը» ընտրություններին մասնակցեց միայնակ, ցուցակը գլխավորելու եմ ես։ Եթե դաշինքով՝ այլ քաղաքական ուժերի հետ, ապա ես պատրաստ եմ մի կողմ դնել անձնական հավակնությունները և շարժվել ըստ նպատակահարմարության։ Հանուն մեծ համախմբման՝ մենք պատրաստ ենք մի կողմ դնել անձնական ցանկացած հավակնություն։

Մենք համոզված ենք, որ Հայաստանում իրական բեկում, իրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բաց և անկեղծ երկխոսություն ժողովրդի հետ, առանց թշնամանքի քաղաքական հարաբերություններ,  պրոգրեսիվ մտածողության և հայացքների կրող ուժերի և անհատների լայն համագործակցություն: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանում լինեն գրագետ, բանիմաց մարդիկ՝ պատրաստ աշխատելու, և հարկ եղած տեղը սեփական, մասնավոր շահերը՝ զիջելու։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում