ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադին իրեն փոխարինող է փնտրում։ Այս մասին հաղորդում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
ԴԱԻՇ-ի տեղեկատվական կենտրոնը տարածել է խմբավորման ղեկավարի հայտարարությունը, ով հրամայել է հրամանատարներից մեկին նշանակել իր տեղակալ, ինչը նշանակում է, որ նա կփոխարինի Ալ-Բաղադադիին, եթե վերջինս մահանա։
Աղբյուրը նշել է, որ ԴԱԻՇ-ը դեռևս չի բացահայտում խմբավորման Ալ-Բաղդադիի ապագա տեղակալի անունը՝ մտավախություն ունենալով կազմակերպության շարքերում հնարավոր մասնատումից։








































