ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրեր առաջ ձկնորսության ժամանակ Սևանա լճում անհետ կորած նորատուսցիներից մեկի դին հայտնաբերվել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 16.03-ին: Հայտնաբերվածը 1992 թ. ծնված Ա. Ա.-ն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ն և Ա. Կ.-ն։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































