Հայտնի է դարձել, որ օգոստոսի 2-ին Մոսկվայում՝ Լուժնեցկում, ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 59-ամյա ուկրաինացի «օրենքով գող» Սերգեյ Լիսենկոյին՝ Լերա Սումսկի մականվամբ: Ձերբակալվածին տեղափոխել են Շաբոլովկա, որտեղ պրոֆիլակտիկ զրույցից հետո նրան համոզել են հրաժարվել մտադրված պլաններից ու անհապաղ լքել Ռուսաստանի սահմանները, հաղորդում է primecrime.ru-ն:

«Օրենքով գող» Սերգեյ Լիսենկո
Լերա Սումսկոյի ու նրա «սանիկի»՝ Անդրեյ Նեձելսկու (Նեդելյա մականունով) ժամանման մասին ոստիկանները իմացել էին նախապես՝ օպերատիվ տվյալների հիման վրա։
Ինչպես պարզվել է, Ուկրաինայի ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Դոնեցկի բնակիչ Իգոր Զալետինի (մականունը՝ Գուս) թագադրմանը:
Ուկրաինացիներն ապագա «օրենքով գողի» թեկնածությունը ծրագրել են քննարկել «դեդովցի» սլավոնների՝ Տյուրիկի, Պիչուգայի ու Վոսկրեսի հետ:
Ասում են՝ եթե չլիներ ոստիկանների միջամտությունը, ապա Ուկրաինայում 1 «օրենքով գող» ավել կլիներ:

«Օրենքով գող» Անդրեյ Նեդելյա՝ Անդրեյ Լվովցի
Ինչպես և ենթադրվում էր, Դեդ Հասանի սպանությունից հետո նրա նախկին կողմնակիցների շարքերում հայտնվել էին մի քանի դեմքեր, որոնք հավակնում էին Դեդ Հասանի տեղին: Որքան էլ որ տաօրինակ է գողերի համար, սակայն խմբավորումների մրցակցությունը դասավորվել էր ըստ ազգային պատկանելության՝ եզդիներ Թիմուրի ու Միրոնի գլխավորությամբ։ Կան մենգրելներ, որոնց ղեկավարում են Կարդավա եղբայրները ու «սլավոններ», որոնց ղեկավար, կարծես թե, դառնում է Տյուրիկը: Նրանք բոլորը «ընկերություն են անում» իրար հետ՝ ընդդեմ վրացի «օրենքով գողերի»:

«Օրենքով գող» Վլադիմիր Տյուրին՝ Տյուրիկ
Ռուսաստանում հենց «սլավոններն» ունեն առավել մեծ շանսեր՝ հաջողության հասնելու համար, հատկապես այն պայմաններում, որ նրանց տրամադրում է իշխանությունը: Ռուս «օրենքով գողերն» օրենսդրորեն ավելի լավ վիճակում կարող են հայտնվել՝ համեմատած վրացիների հետ:









































