Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով Ամերիկայում սկսվում է նոր ժամանակաշրջան, հաղորդում է Reuters-ը։
«Ցանկանում եմ, որ ամերիկացի ժողովրդի այս ընտրությունը պարգևի նրանց հաջողություններով լի ապագա, թող այն բարերար լինի նաև տարածաշրջանում՝ հիմնարար ազատությունների, դեմոկրատիայի, իրադարձությունների զարգացման տեսանկյունից»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը և վարչապետը շնորհավորել էին Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։









































