Հանրապետականները պահպանել են վերահսկողությունը ԱՄՆ կոնգրեսի սենատում (վերին պալատ), հաղորդում է Associated Press-ը։ Հանրապետականներն առաջատար են նաև ԱՄՆ կոնգրեսի նեկայացուցիչների պալատում (ստորին պալատ), հաղորդում է NBC հեռուստաալիքը։
Քվեարկության նախնական տվյալներով՝ հանրապետականները ներկայացուցիչների պալատում 435 տեղից կստանան 247-ը։ Կոնգրեսի վերին պալատի ընտրություններում հանրապետականները հաղթել են 18 նահանգներում, ինչն ապահովել է 48 տեղ։









































