Իսպանիայում պրոֆեսիոնալ բանակի թափուր տեղերի համալրման համար դիմումների ընդունում է կատարվել, որի արդյունքները վկայում են տնտեսական ճգնաժամի շրջանում զինվորական ծառայության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության աճի մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Իսպանիայի ՊՆ տվյալներով՝ 1500 թափուր տեղի համար ստացվել է 42.2 հազար դիմում: 5-10 տարի առաջ հավակնորդների թիվը նույնիսկ չի լրացրել անհրաժեշտ տեղերը: Դիմումների ընդունումն ավարտվել է օգոստոսի 1-ին:
Սեպտեմբերին հավակնորդներն ընտրական մրցույթի կմասնակցեն: Հաշվի կառնվեն նրանց ֆիզիկական տվյաներն ու ընդհանուր կրթվածության մակարդակը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 11-ին, որից հետո հաղթողները կանցնեն ուսումնական փուլ, այնուհետև՝ 2-3 տարով պայմանագրային ծառայության, որից հետո նրանց թույլ կտրվի երկարացնել ծառայության ժամկետը:
Երկրում մինչև 30 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է 57 տոկոս: Իսկ բանակը գոնե մի քանի տարով հուսալի աշխատատեղ է:




































