Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը այսօր երկրում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկում։
Թրամփն ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Մելանիայի հետ։ Թրամփը քվեարկությանը մասնակցել է այն բանից մի քանի ժամ անց, ինչ պետության ղեկավարի ընտրություններին մասնակցել է նրա հիմնական մրցակից, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել էր ջախջախիչ պարտության մատնել իր մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին։









































