Վենեսուելայի բնակչուհիները տառապում են նոր հանցատեսակից: Նախկինում նրանք վախենում էին միայն դրամապանակների ու բջջայինների գողություններից, իսկ այժմ հայտնվել է առանց մազերի մնալու վտանգը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սուլիա նահանգի առևտրի կենտրոններում շքեղ վարսերով կանանց նկատմամբ «որս» է սկսվել: «Որսն» իրականացնում են հիմնականում կանայք, ովքեր հարձակվում են զոհի վրա ու ակնթարթորեն կտրում մազերը:
Նրանք մազերը հանձնում են վարսավիրանոցներ, որտեղ որակյալ մազերը բավականին թանկ են գնահատվում:
Հաճախ հանցագործները հրազեն են կիրառում: Այդ դեպքում զոհերն անձամբ են օգնում հանցագործներին ազատել իրենց «ավելորդ» մազերից: Հանցագործներին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել: Մազերի գողությունը Վենեսուելայի օրենքներով չի հետապնդվում: Նրանց կարող է պատիժ հասնել սպառնալիքների ու հոգեբանական ճնշման համար:









































