Իրաքի կառավարական ուժերը ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են Մոսուլի առնվազն 12 շրջան։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականները գրոհայիններից հետ են գրավել նաև Մոսուլին մոտ գտնվող շուրջ 50 բնակավայր։ Վերջին 4 օրերի ընթացքում Իրաքի զինված ուժերը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի օգնությամբ ոչնչացրել են ավելի քան 200 գրոհայինի։
Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման ցամաքային օպերացին սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Իրաքի կառավարական զորքերից բացի գործողությանը մասնակցում է նաև միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։








































