ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս արագ միջոցառումներ ձեռնարկի՝ պատասխանելու համար համաշխարհային հանրության մտավախությանը՝ կապված իր միջուկային ծրագրի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Պենտագոնը:
«Նախարար Հեյգելը հարցը բարձրացրել է Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությանը և կրկնել, որ անհրաժեշտ է, որպեսզի նախագահը քայլեր ձեռնարկի՝ միջազգային հանրության մտավախությունը ցրելու համար՝ կապված միջուկային ծրագրի հետ»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ՝ Հեյգելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հանդիպման արդյունքներով:
ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել, և այդ երկրի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ են սահմանել՝ ի հավելումն ՄԱԿ-ի պատժամիջոցների:










































