«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում: Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը:
Թերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը.
«Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա: Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր»:
Իսկ ի՞նչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ. «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասել է.
«Մի քանի տարի առաջ նա քաղաքում վիճաբանություն էր ունեցել, նրան դանակահարել էին: Ասում են, որ այդ դանակից վարակ էր անցել Հակոբի աղիների մեջ: Դեպքից հետո նա երկար անկողնային վիճակում պառկեց և անհույս էր՝ կարծելով, թե այլևս չի բուժվի: Նա այնպիսի օր է ընտրել դեպքի համար, որ հայրը տանը չլինի»,-ասել է գյուղապետ Կարապետյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































