Վառվող բուրումնավետ փայտիկները տարածված են ամբողջ աշխարհում: Դրանք հաճելի մթնոլորտ են ստեղծում, սակայն միաժամանակ թոքերում բորբոքումներ են առաջացնում, նախազգուշացնում են Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները: Այդ փայտիկները բորբոքում են նաև աչքերը, քիթը, մաշկը, ասթմա, գլխացավ, սրտային հիվանդություններ և թոքերում փոփոխություններ են առաջացնում:
Ինչպես նշում է Science Daily-ն, բուրումնավետ փայտիկները Մերձավոր Արևելքում պատրաստում են ալոեի ծառից: Ծառը սնկային վարակին պատասխանում է բուրումնավետ միացությամբ, որն էլ կարող է թոքերում բորբոքումների պատճառ դառնալ:











































