«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ու աջակիցներն այսօր՝ ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատկան մարմիններին զբաղվել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով:
Առողջապահության նախարարությունում ցուցարարներին ընդունել է փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարել է, որ բժիշկների խումբ է ձևավորվելու, որը վաղվանից կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» և կհետազոտի Հովհաննես Հարությունյանին:









































