Ձերբակալված է Tor Freedom Hosting փակ կայքի ղեկավար Էրիկ Մարկեսը՝ մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար:
Համաձայն Independent պարբերականի տվյալների՝ ՀԴԲ-ն ցանկանում է հասնել Իռլանդիայի քաղաքացու արտահանձնմանը ԱՄՆ-ին, որտեղ նրան մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Պետք է նշել, որ ՀԴԲ հատուկ գործակալը նրան դատարանում բնութագրել է որպես «աշխարհում ամենախոշոր միջնորդը՝ մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ»:
Նշվում է նաև, որ Մարկեսի ձերբակալությունը կարող է անանուն համացանցային աշխարհի վրա գրոհի դրսևորում լինել:









































