Երկուշաբթի օրը Ուրուգվայում գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը, ընդ որում՝ զույգերի մոտ քաղցկեղի վերջին փուլ է ախտորոշվել, տեղեկացնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Ամուսնությունը կայացել է հիվանդանոցում՝ Ուրուգվայում միասեռ ամուսնությունները թույլատրելու վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտնելու օրը: Երկրի նախագահն այս օրենքը ստորագրել էր մայիսին:
Ամուսնությունն իրականացվել է քաղաքացիական ակտերի գրանցման ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով նորապսակներին ամուսնության վկայականներ է հանձնել: Նրանց անունները գաղտնի են պահվում:
Լատինական Ամերիկայում առաջին քաղաքը, որտեղ 2009 թ. հնարավոր եղավ գրանցել միասեռ ամուսնությունները, Մեխիկոն էր: Դրանից հետո դրանք 2010 թ. թույլատրվեցին Արգենտինայում, այնուհետև՝ Բրազիլիայում:










































