Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները չեղյալ են հայտարարել նախագահին վիրավորելու համար նախատեսված պատիժը, հաղորդում է Reuters-ը:
Այսպիսով, նախագահին վիրավորելու համար եգիպտացիներին ձերբակալություն այլևս չի սպառնում:
Հիշեցնենք, որ մարտին Եգիպտոսում ձերբակալել էին հայտնի կատակերգու Բասեմ Յուսեֆին, ով նմանակել էր այն ժամանակ դեռևս նախագահ Մուհամմեդ Մուրսիին:









































