Եթե դուք տառապում եք ալերգիայով և վախենում եք, որ, օրինակ, կեքսի մեջ կարող են պնդուկի կամ այլ ալերգենի մասնիկներ լինել, ձեզ կօգնի սմարթֆոնների համար նախատեսված հատուկ ծրագիրը, գրում է The Times of India-ն:
Նոր հավելումը սովորական հեռախոսը բառի բուն իմաստով հզոր բիոսենսորի է վերածում: Այսինքն, մարդն առօրյայում մթերքների թեստավորման լիակատար հնարավորություն է ստանում: Հնարավոր է ստուգել սննդամթերքներում տոքսինների, մանրէների, ալերգենների առկայությունը, իսկ ջրի մեջ՝ աղտոտվածության մակարդակը։
Բիոսենսորի հեղինակներն Իլինոյսի համալսարանի աշխատակիցներն են: Մշակման հիմքում ընկած են զանազան լինզաներ և զտիչներ, որոնք օգտագործվում են թանկարժեք սարքերի մեջ:








































