Իրաքի զինված ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումները զրահատանկային զորամասերի աջակցությամբ վերահսկողություն են հաստատել ռազմավարական կարևոր շրջանի նկատմամբ Մոսուլի արևելքում: Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը:
«9-րդ զրահատանկային դիվիզիան շաբաթ օրը 07:00-ին (Մեր ժամանակով՝ 08:00) գրոհ է սկսել ԴԱԻՇ-ի դիրքերի վրա Էլ-Ինթիսար շրջանում,- մեջբերում է հեռուստաալիքը գործողության հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Քասեմ Նազելի խոսքերը:- 10 ժամ լարված մարտերից հետո մենք վերահսկողության տակ վերցրինք ամբողջ շրջանը: Գործողությունն ընթանում է ծրագրի համաձայն, մենք շարունակում ենք առաջ գնալ դեպի կենտրոն»:
Հաղորդվում է, որ Իրաքի հատուկ նշանակության ջոկատները «սանրել է բոլոր տները Էլ-Ինթիսարում», գործողության արդյունքում ԴԱԻՇ-ի մի քանի ջոկատ գերի է վերցվել, ավելի քան 200 ծայրահեղական է ոչնչացվել:
Հեռուստաալիքը հայտնում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները ականանետային գնդակոծություն են վարում խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք փորձում են լքել քաղաքը: Զոհերի և տուժածների թվի մասին առայժմ չի հաղորդվում:








































