Միջպաղեստինյան հաշտեցման գործընթացը ձգձգվում է Եգիպտոսում տիրող իրադրության և մոտ 3 տարի անց Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման պատճառով:
Ներկայում Եգիպտոսում տիրող անկայուն իրավիճակը՝ կապված հուլիսի սկզբին իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալման հետ, զգալիորեն բարդացնում է միջպաղեստինյան հաշտեցման ձեռքբերումը: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման առաջնորդներից մեկը՝ Մուսա Աբու Մարզուկը:
«Մուսուլման եղբայրների» անկումից հետո պաղեստինցի իսլամիստների հարաբերությունները Եգիպտոսի հետ կտրուկ վատացել են: Եգիպտոսը պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների միջև որպես միջնորդ է հանդես գալիս:
«Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելու (Պաղեստինի) նախագահ Մահմուդ Աբասի որոշումը գրեթե սառեցրել է այդ գործընթացը»,- ասել է Մարզուկը լոնդոնյան «Ալ-կուդս Ալ-Արաբի» պարբերականի հետ հարցազրույցում:









































