Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արց ախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումը կախված է նաև հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ ևս պահպանել համագործակցության բարձր մակարդակը:








































