Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայաստանը գահավիժում է…. Facebook

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Մեր նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք Հայաստանը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած,որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է:

Երբեք մեր Անկախ պետականությունը այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է:

Չեմ հիշում, որ երբևէ ընտրական որև տեղամասում քվեարկած լինեին ընտրողների առնվազն 225 տոկոսը և այդ առնվազն 225 տոկոսն էլ միաձայն իրենց քվեն տված լինեին գործող նախագահին, ինչպես դա եղավ վերջին նախագահականի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում /և ոչ միայն այդ տեղամասում/: 

Չեմ հիշում, որ երբևէ մենք` հայրենի ընդդիմությունն այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է:

Եվ երբեք օր առաջ ամբողջական, համակարգային իշխանափոխությունն այնքան հրատապ չի եղել, ինչքան այսօր է:

Պետականության գահավիժումը կասեցնելու երկու տարբերակ եմ տեսնում

ա. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, /նրանց կարող են միանալ նաև ոչ խորհրդարանական քաղաքական և քաղաքացիական միավորները/, ձևավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ և այն ներկայացնում են իշխանություններին` համատեղ այն իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որևէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: 

Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը /իսկ Հայաստանին նետված ներքին և որտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն/, ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են`

բ. մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները և միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը և դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ և դրանով իսկ` վերահսկելի:

Համոզված եմ, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը անկեղծորեն իրենց առաջնորդներով և հիմնական թիմակազմերով կողք-կողքի կանգնեն /կարծում եմ նրանց կմիանան նաև ոչ խորհրդարանական ուժերը/, ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի և առաջիկա ամիսների հարց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում