Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ դադարեցրել է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելը, ինչի պատճառը թուրքական կողմի վաղեմի պարտավորություններն են։
Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆալահաթիանը լրատվամիջոցին հայտնել է, որ էլեկտրաէներգիա ներկրող թուրքական ընկերությունն Իրանին պարտք է մոտ 200 միլիոն դոլար։
Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմնի վիճակագրական վերջին տվյալներով՝ Իրանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը դադարեցվել է հունիսի սկզբին։
Իրանի էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալներով՝ երկիրը ֆինանսական վերջին տարում արտահանել է մոտ 10239 միլիոն կվտ/ժամ, որից Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 17.6 տոկոս (1802 միլիոն կվտ/ժամ)։











































